Goris press club

Post on 31-Jul-2015

130 views 10 download

Transcript of Goris press club

“Թափանցիկ հանրային ծառայություն”

ծրագրի շրջանակներում իրականացվածմոնիտորինգի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ/2012թ. օգոստոս-սեպտեմբեր/

Մոնիտորինգի նպատակն է աջակցել Սիսիանի տարածաշրջանի 18 համայնքներում հանրային ծառայությունների ոլորտում տեղեկատվության մատչելիության ապահոմանը:

Մոնիտորինգի նպատակին հասնելու խնդիրներն են՝

1.հետազոտության միջոցով գնահատել Սիսիանի 18 գյուղական համայնքներում

հանրային ծառայությունների մատուցման վիճակը,

2. ՀԾ-ի ոլորտների խնդիրների մասին պատրաստել 3 հատ 15-ական րոպե

տևողությամբ տեսանյութ,

3.18 համայնքներ ՏԻՄ-երի, ՀԾՄ-ների պատասխանատուների հետ

կազմակերպել քննարկումներ,

4. Մշակել առաջարկությունների փաթեթ:

Մոնիտորինգն իրականացվել է Սիսիան քաղաքի 18 գյուղական

բնակավայրում:

Մոնիտորինգն իրականացվել է 2012թ. օգոստոս-սեպտեմբեր

ամիսներին:

Մոնիտորինգը չի ենթադրում ներկայացնել Սիսանի

տարածաշրջանում հանրային ծառայությունների ոլորտում

առկա տեխնիակական խնդիրները:

Մոնիտորինգի համար ընտրվել է հարցումների մեթոդը.

կիրառվել են հարցաթերթիկով հարցումներ, անցկացվել

հարցազրույցներ:

Մոնիտորինգի ընթացքում

իրականացնողԽումբը որևէ խոչընդոտի

չի հանդիպել:

Հարցաթերթիկներով հարցումներ են անցկացվել ըստ բնակչության թվի`

յուրաքունչյուր գյուղում միջինը 6 մարդու.ընդամենը108 հոգի:

Հարցազրույցներ են անցկացվել տվյալ

համայնքում ՀԾ առանձին ներկայացուցիչների` հսկիչների հետ

Համայնքի ղեկավարի կամ տեղեկալի հետ

Մոնիտորինգի արդյունքները

Հարցաթերթիկով հարցումներին պատասխանողների, ընդհանուր առմամբ, 86% դրական է պատասխանել հարցաթերթիկի առաջին հարցին՝ “Բավարարու՞մ է Ձեզ, արդյոք, հարային ծառայությունների որակը գազամատակարարման,ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ոլրտներում”:

Սակայն, ըստ առանձին ոլորտների, այն

հարցին,թե “Պատահո՞ւմ են, արդյոք, ընդհատումներ”, բացի գազի ծառայությունից, ավելի մեծ թվով հարցվողներ, դրական

պատասխան են տվել:

Իսկ “Երբևէ նախապես տեղեկացնո՞ւմ են Ձեզ անջատումների և/կամ

ծառայության որակի վատացման մասին և, եթե այո, ապա ի՞նչ

միջոցներով” հարցին, հարցվողների 49% պատասխանել է՝ չեն

տեղեկացնում, 20% ընդհատումների մասին տեղեկանում է

հեռուստատեսությամբ, 17 % նշել է, որ ընդհատումների մասին տեղեկանում

են հսկիչներից, 14 % պատասխանել է, որ ընդհատումների մասին տեղեկանում են միմյանցից:

Մոնիտորինգի արդյունքներով, մասնավորապես,

էներգամատակարարման ոլորտում նախապես չտեղեկացված

անջատումների հետևանքով, 17 մարդ կենցաղային տեխնիկայի

խափանումների խնդիր է ունեցել:

Մատակարարի միջոցներով վնասը վերականգնել

Է 2 բաժանորդ, մնացած բոլոր դեպքերում պատճառված վնասը

վերականգնվել է սեփական միջոցներով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Բնակչությունը չի կարողանում հանրային ծառայությունների որակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ,

Հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունները հանրությանն իրազեկելու համար մշակված մեխանիզմներ չունեն,

Մարզային լրատվամիջոցները չեն կարողանում պաշտպանել հանրային ծառայություններից օգտվողների շահերը

Հարցման մասնակիցներից 24 հոգու

կարծիքով՝ մարդիկ կարող են որևէ ձևով ազդել հանրային

ծառայությունների մատուցման որակի բարելավման վրա,45 մարդու

կարծիքով՝ հանրային ծառայությունների կարգավորման

գործում ամենաարդյունավետը տեղական իշխանության

մասնակցությունը կարող է լինել, 12 մարդու կարծիքով՝ որակի բարելավման

համար կարևոր դեր կարող են կատարել հանրային լսումները:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Գորիսի մամուլի ակումբք. Գորիս, Անակախության 2

հեռ.՝ 028420731

Էլ/փ gorispressclub@gmail.com

բլոգ gorispressclub.blogspot.com

youtube` gpressclub